Գներ

Կոմիտաս 59 բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր

Սկսած $990/քմ

«Կապիտալ Բիլդ» ընկերության հերթական նոր նախագծերից է Կոմիտաս 59 հասցեում կառուցվող աննախադեպ գերժամանակակից նորակառույց բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրը։ Այն աչքի է ընկնելու պատուհաններից բացվող գեղեցիկ տեսարանով և փողոցներից քառակողմ հասանելիությամբ։ Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագիծը բաղկացած է վերգետնյա 3 մասնաշենքերից և ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղիից։ Համալիրում նախատեսվում է ունենալ օֆիսային տարածքներ, խանութներ, սրճարաններ, քիմմաքրում-լվացքատուն, սպա կենտրոն, մարզասրահ, մանկապարտեզ և մի շարք այլ ծառայություններ, որոնք կապահովեն բնակիչների աշխատանքային զբաղվածությունը, առօրյան և հանգիստը։ Բնակելի համալիրը շրջապատված է լինելու 9000 քմ կանաչապատ տարածքներով, խաղահրապարակներով և հանգստյան գոտիներով։ Այն կատարյալ հանգստի վայր է լինելու ընտանիքի բոլոր անդամների համար։

Իմանալ ավելին

Ա. Խաչատրյան բազմաբնակարան բնակելի համալիր

Սկսած $1600/քմ

Երևանի ամենահին ու գեղեցիկ փողոցներից մեկում կառուցվում է ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան բնակարանային համալիր: Այն կունենա 200-ից ավել բնակարաններ և 120 -ից ավել ավտոկայանատեղիներ։ Կառուցվող բնակելի համալիրի ճիշտ տեղակայումը ապահովելու է բնակարանների անհրաժեշտ բնական լուսավորությունը, իսկ համալիրի ճիշտ դիրքի շնորհիվ բնակարաններից բացվելու է գեղեցիկ տեսարան: Բնակելի համալիրը գտնվում է ճանապարհային այնպիսի հատվածում,որն ապահովում է բնակիչների արագ և մատչելի տեղաշարժը քաղաքի բոլոր ուղղություններով: Միևնույն ժամանակ առաջարկվող բնակելի համալիրի շրջակայքում գտնվում են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները: Շինարարության ավարտը նախատեսվում է 2021 թվականի դեկտեմբերին։

Իմանալ ավելին

Դավթաշեն առաջին թաղամաս 11/2

Սկսած $/քմ

Երևանի Դավիթաշեն համայնքում մեկնարկել է նոր բազմաբնակարան համալիրի շինարարություն: Շինարարության ավարտը նախատեսվում է 2021 թվականի դեկտեմբերին։ Շենքում առկա են մարդատար և բեռնատար վերելակներ, կանաչապատ գոտիներ, անվտանգության համակարգեր:

Իմանալ ավելին

Ծաղկաձոր

Սկսած $1050/քմ

Կապիտալ Բիլդ ընկերության հերթական նախագծերից է Ծաղկաձորում կառուցվող նորակառույց բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրը:Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը նախագծվում է կոտայքի մարզում Ծաղկաձոր քաղաքի Վ. Հարությունյան փողոց 2/10հասցեում: Այն գտնվում է Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ դեդպի ճոպանուղի տանող ճանապարհաեզրին,որտեղից գեղեցիկ տեսադաշտ է բացվում դեպի վանական համալիր(հարավ-արևելք) դեպի ճոպանուղի (արևմուտք): Համալիրը բաղկացած է 3 մասնաշենքերից ստորգետնյա մեկ հարկանի ավտոկայանատեղիից: A մասնաշենքն իրենից ներկայցնում է 5 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկերով շինություն: B մասնաշենքը 9 հարկանի տեռասաձև է:Ամբողջությամբ բնակելի: A և B մասնաշենքերի միջանկյալ հատվածում գտնվում է G մասնաշենքը,որն իրենից ներկայացնում է 4 վերգետնյա հարկերով շինություն: A և B մասնաշենքի միջանկյալ եռահարկ կիսաստորգետնյա մասնաշենքն իրենից ներկայացնելու է ամբողջությամբ ՍՊԱ կենտրոն,ֆիթնես սրահ իր ժամանցային գոտիներով: A մասնաշենքի ստորգետնյա հարկում նախատեսված է մեկ հարկանի ավտոկայանատեղի:Ավտոկայանատեղին հագեցած է ավտոլվացման կետերով: Ավտոկայանատեղիում նախատեսվում է, ըստ նորմատիվային պահանջների,հակահրդեհային,ծխահեռացման,օդափոխության,արտակարգ իրավիճակի ազդարարման համակարգեր:Ավտոկայանատեղին հագեցած է վթարային ելքերով,համապատասխան միջազգային նորմերի: A մասնաշենքի վերգետնյա բնակելի հարկերի վերնահարկում տեղակայվելու է հեքիաթային բացօթյա ռեստորանային համալիր: A և B մասնաշենքերի միջև գտնվում է բացօթյա լողավազան: Համալիրի բակում առկա է բացօթյա լողավազան,որտեղ քաղաքի աղմուկից հեռու տիրում է ռոմանտիկ միջավայր երկնքի տակ հանգիստը վայելելու հրաշալի վայր: Լողավազանում առանձնաղված է մեծահասակների և երեխաների համար նախատեսված զոնաներ:ԷՓոքրիկ հյուրերի համար անմիջապես լողավազանի հարևանությամբ գործելու է նաև մանկական խաղահրապարակ: Լեղավազանի հարևանությամբ գործում է նաև ֆիթնես ակումբ,ՍՊԱ կենտրոն,յոգա: Մոռացեք բոլոր տեսակի ձանձրալի թռիչքների,լեզվական խոչընդոտների,կլիմայի փոփոխության մասին,թույլ տվեք Ձեզ վայելել հանգիստը Ծաղկաձորի սրտում:Բնակելի համալիրի ՍՊԱ սրահում Դուք կարող եք վայելել Ձեր հանգհիստն եթերայուղերի անուշ բույրի,ջրի նուրբ ցողերի,քնքուշ ծաղիկների,մոմերի,հետաքրքիր լուսավորության ներքո,իսկ զարմանահրաշ արարողակարգերը Ձեզ ամբողջովին կուղեկցեն քաղաքի լարված առօրյայից դեպի դրախտային աշխարհ,որտող ամեն ինչ միայն Ձեզ համար է :

Իմանալ ավելին

Հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Find in Map

Կան հարցեր ?