Կոմիտաս 59
- 763
Բնակարան - 3
Մասնաշենք - 5+
Առավելություն
Բնակելի համալիրի նախագիծը բաղկացած է վերգետնյա 3 մասնաշենքերից՝ A,B,C և ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղիից։ Այն աչքի է ընկնելու պատուհաններից բացվող գեղեցիկ տեսարանով և փողոցներից քառակողմ հասանելիությամբ։ Համալիրում նախատեսվում է ունենալ օֆիսային տարածքներ, խանութներ, սրճարաններ, քիմմաքրում-լվացքատուն, սպա կենտրոն, մարզասրահ, մանկապարտեզ և մի շարք այլ ծառայություններ, որոնք կապահովեն բնակիչների աշխատանքային զբաղվածությունը, առօրյան և հանգիստը։ Բնակելի համալիրը շրջապատված է լինելու 9000 քմ կանաչապատ տարածքներով, խաղահրապարակներով և հանգստյան գոտիներով։ Այն կատարյալ հանգստի վայր է լինելու ընտանիքի բոլոր անդամների համար։

Համալիրը գտնվում է ճանապարհային այնպիսի հատվածում, որն ապահովում է բնակիչների արագ և մատչելի տեղաշարժը քաղաքի բոլոր ուղղություններով։Միևնույն ժամանակ համալիրի շրջակայքում գտնվում են բոլոր անհրաժեշտ ենթակառույցները (խոշոր սուպերմարկետներ, առևտրի կենտրոններ, առողջության և հանգստի գոտիներ):